211652_close_icon
views-count2986 դիտում article-date 14:37 14-09-2025

Կամ Քըլըչի գալու գինն էր, կամ Էրդողանն էր հավեսի համար նվաստացման հերթական դոզան սրսկել. ընդդիմադիր

Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հավանաբար, դա Քըլըչի գալու գինն էր: Կամ Էրդողանն էր առավոտ զանգել ու որոշել հենց-նենց՝ հավեսի համար, նվաստացման հերթական դոզան սրսկել: Դե հիմա պատկերացրեք ավելի լուրջ «փոխզիջման» համար Նիկոլից ինչե՜ր կպահանջեն: Օրինակ, որ ընտրություններից առաջ Նիկոլին գովեն ու Նիկոլի հետ համահունչ ժողովրդին ընդդիմությունով ու պատերազմով վախեցնեն: Քանի Նիկոլը կա, նվաստացումն ու պարտությունը մեր գլխից անպակաս են…»։

Նմանատիպ նյութեր