«Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին
Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման
ծրագրի շրջանակում «Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ին։ Ըստ անհրաժեշտության կշարունակվի հաջորդող օրերին՝ մինչև կարգով սահմանված
խաղարկության ավարտը:
Վիճակահանությունն անցկացվելու է առցանց եղանակով։ Ծրագրի մասնակիցներն ուղիղ հեռարձակմանը կարող
են հետևել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության ֆեյսբուքյան էջերում
(www.facebook.com/qaghshin և https://www.facebook.com/mlmining)։
Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ
ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու հավակնորդ հանրային ծառայողների ցուցակը
հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn):
Հանրային ծառայողներն իրենց էլեկտրոնային հասցեներին արդեն ստացել են անհատական ծանուցում:
Ցուցակում ընդգրկվածները մինչև հունիսի 17-ը՝ ժամը 17։59-ը, կարող են կատարել բնակարանների ընտրությունը (առավելագույնը 20 բնակարան)՝ իրենց տրամադրված տվյալներով մուտք գործելով ծրագրի հարթակ։
Հարկ է նշել, որ նախքան վիճակահանությունը հանրային ծառայողները հնարավորություն ունեն հրաժարվելու ծրագրի հետագա մասնակցությունից՝ մինչև հունիսի 17-ը կանխավճարի վերադարձի համար ներկայացնելով գրավոր դիմում։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714
հեռախոսահամարներով:
ՀՀ քաղաքաշինության կոմիտե