2310 դիտում
16:18 18-07-2016
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ պետծառայողների բնակարանների վիճակահանությունը
ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի թիվ 182-Ն (http://minurban.am/lows/files/182k.voroshum.pdf) որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը:
Բազմաբնակարան շենքում նախատեսված բնակարանների ընդհանուր թիվը 175-ն է. արդեն իսկ կայացած վիճակահանությանը մասնակցում էին նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ 453 պետական ծառայողներ: Ի դեպ բոլոր բնակարանները գտել են իրենց սեփականատերերին:
Բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը առանց ներքին հարդարման աշխատանքների` 285.000 հազար դրամ է, հարդարված` 310.000, իսկ ավտոտնակի արժեքն է` 1.950.000 հազար դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության որոշման` վերը նշված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով:
Հիշեցնենք, Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2018 թվականի դեկտեմբերին:
Նմանատիպ նյութեր
988 դիտում
16:04 26-07-2023
Քաղաքաշինության կոմիտեում կայացել է պետական ծրագրի շրջանակում բնակարանների վիճակահանությունը
1024 դիտում
18:06 11-06-2024
«Ավան Թաուերս» թաղամասի բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին
Այս բաժնից
715 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
604 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
808 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am