211652_close_icon
views-count715 դիտում article-date 14:26 11-06-2024

Լինելով մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր. Լուկաշենկոն օկուպացված Շուշին «դրախտ» է անվանել

Բելառուսը կմասնակցի օկուպացված Արցածի տարածքներում վերականգնման աշխատանքերին, ինչի մասին հայտնել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սախիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այդ տարածքներ իր այցը՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ։
«Շուշայում (Շուշի-Խմբ.) ես նրան ասացի. «Դրախտում եք ապրում»: Լինելով մեր մոլորակի շատ անկյուններում՝ ես ոչ մի տեղ չեմ տեսել նման վայր՝ մաքուր օդ, գեղեցիկ բնություն։ Համոզված եմ, որ այս տարածքներում կյանքը վերականգնելով ևս մեկ սխրանք էլ կանեք։ Մենք ուրախ կլինենք մասնակցել այս աշխատանքներին, մենք որոշել ենք ուղղությունները, ոչ մի խոչընդոտ չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Նմանատիպ նյութեր