211652_close_icon
views-count32745 դիտում article-date 17:26 08-06-2024

Ավտովթար՝ Լոռու մարզում. Ալավերդիում բախվել են «BMW»-ն ու «Honda Accord»-ը. կան վիրավորներ. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Էնգելսի փողոցում բախվել են «BMW» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 1-ը՝ Վանաձորի, մեկն էլ «Թումանյան» բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Ալավերդու «Թումանյան» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարակ ջոկատի փրկարարները:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոնեքենաները, փակել գազաբալաններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Թումայնանի բաժնի պետ Արտակ Գյուրջինյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը:

Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ էդիկ Սիմոնյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+

Նմանատիպ նյութեր