913 դիտում
16:17 08-06-2024
Գործող իշխանությունները փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն ու ինքնությունը․ Վարդան Օսկանյան
Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունն․ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութի մեջ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Այս իշխանության օրոք մենք կորցրել ենք Ղարաբաղը, ոչ միայն Ղարաբաղը՝ որպես պետություն, ընդհանրապես՝ որպես տարածք, որպես ժողովուրդ, որպես հայրենիքի մաս։
Այսօր Արցախ գոյություն չունի։ Սկուտեղի վրա, այս իշխանությունն Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Ադրբեջանն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել։ Բայց այս իշխանություններին հաջողվեց իսկապես դա անել, հանձնեցին Ադրբեջանին դատարկ Արցախ։
Սկսված Կիրանցից մենք շարունակելու ենք ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տարածքներ զիջել։
Այս իշխանությունները, որպեսզի կարողանան այս ամենն ընկալելի իրավիճակ դարձնել, նրանք փորձում են այսօր նաև փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունը։ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է։ Ցեղասպանության մասին խոսողները կարող են ինչ-որ պատժի ենթարկվել, Արցախ անունը տվողները կարող են կտտանքների ենթարկվել։
Այսօր մեր պայքարը այս ամենի դեմ է։ Հայաստանն այս իշխանությունների համար, դա աշխարհաքաղաքական մի տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել, միգուցե և հայեր, բայց իրենց սահմանմամբ հայեր, որը անուն է միայն, ինչ-որ պիտակ է»,- նշեց Վարդան Օսկանյանը։

Նմանատիպ նյութեր
2582 դիտում
14:39 04-07-2023
Բանակցությունների ընթացքը հնարավոր է փոխել, բայց Փաշինյանը պետք է լռի․ Վարդան Օսկանյան․ Oragir.News
967 դիտում
22:06 28-08-2023
ԼՂ հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք․ Վարդան Օսկանյան
2447 դիտում
19:00 18-12-2015
Մարդուն ուրախացնելը կնոջ սկզբնական էությունն էր, բայց ի՞նչ եղավ հետո
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից