211652_close_icon
views-count1141 դիտում article-date 09:23 07-06-2024

«Հեծանիվն ազատություն է, կեցցե հեծանիվը»․ Փաշինյանը հեծանիվ է վարել քաղաքացիների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով լուսանկար։

«Ժամը 06.00-ից 06.40 մեր առաջին հեծանվային զբոսանքը Երևանի փողոցներով՝ կայացավ։ Հեծանիվն ազատություն է, հեծանիվը թիմայնություն է, հեծանիվը թռիչք է։ Կեցցե հեծանիվը»,- լուսանկարին կից գրել է նա։ 

Վարչապետին է միացել նաև ԱԺ «ՔՊ»-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով ևս լուսանկար է հրապարակել հեծանվային զբոսանքից՝ կից գրելով․  «Քանի դեռ քաղաքը քնած էր»։

Նմանատիպ նյութեր