1186 դիտում
13:55 03-06-2024
Սրբազանը պետք է խնդրի ու պահանջի Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից՝ դուրս գալ քաղաքականությունից․ Մարուքյան
Պետք է գործող իշխանությանը զրկել միակ գործիքի օգտագործումից, որն արդեն 6 տարի է նախկին նախագահների կամ նրանց մտերիմների իշխանության վերադարձի թեզն է դարձել։ Այս մասին իր յութուբյան էջում տեղադրած տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ մինչ այս պահն իշխանությունը Սրբազանի առաջնորդած շարժման դեմ ունի մեկ գործիք, և դա այն է, որ նրանք նախկիններին են ներկայացնում: Նրանց մեղադրում են նախկիններ լինելու համար և ասում՝ այ ձեր ժամանակ այսպես էր, այնպես էր: Այս հայտարարություններն օգտագործվում են շարժման դեմ:
Մարուքյանի խոսքով՝ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի։
«Նա պետք է ոչ միայն դա արձանագրի, այլև ցույց տա: Այդ դեպքում շարժումն ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա: Մենք ասում ենք Սրբազանին՝ իշխանություններին զրկիր միակ գործիքից քո դեմ: Ինձ ասում են՝ ինչպե՞ս կարող է Սրբազանն այդ երաշխիքը տալ: Իմ տարբերակը հետևյալն է. Սրբազանը պետք է դիմի նախկին 20 տարվա իշխանությունների ղեկավարներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, մեզ հայտնի ու ասի՝ ես ձեզ խնդրում եմ, պահանջում եմ ձենզից որպես շարժման առաջնորդ, հայտարարեք՝ դուրս եք գալիս Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելուց, դուք դուրս եք դնում ձեզ քաղաքական գործընթացներից, ոչ միայն դուք, այլ նաև ձեր ընտանիքի անդամները»,- ասաց Մարուքյանը։
Վերջինիս խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այսօրվա իշխանությունն ուղիղ հետևանք է 20 տարվա արատավոր կառավարման, հետևաբար, պատճառը նրանք են, հետևանքը՝ այսօրվա իշխանությունը։
«Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման հետևանքն է 2018 թվականի հեղափոխությունը և այսօրվա կառավարությունը։ Եթե դուք դժգոհ եք այսօրվա կառավարությունից, ուզում եք փոխել այսօրվա կառավարությունը, հետևաբար, պետք է առաջին հերթին ասեք, որ ձերբազատվեք այդ պատճառներից։ Այստեղ է ամբողջ բանաձևումը։
Ես այն մարդն եմ, որ սա ասելու լեգիտիմություն ունեմ»,- հայտարարեց նա։

Նմանատիպ նյութեր
11902 դիտում
10:35 12-06-2019
Փաշինյանը տարբերվում է Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից․ Հիքմեթ Հաջիև․ «Ամերիկայի ձայն»
1214 դիտում
16:47 13-06-2019
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանից պահանջել է 650 հազար դրամ դատական ծախսերի համար
Այս բաժնից
1120 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1222 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ