211652_close_icon
views-count1366 դիտում article-date 16:06 01-06-2024

ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց․ Թովմաս Առաքելյան

ԿԳՄՍ փոխնախարարը հոգևորականի զգեստն անվանեց «դերյա» ու հայհոյեց:

Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը․

«Մենք «Ազնավուր» հիմնադրամի հետ ունեցել ենք պայմանագիր։ Ես պրոդյուսերն եմ «Տա հույս» մանկական երգչախմբի։ Մենք պետք է Գյումիում ելույթ ունենանք, որը պետք է սկսվեր ժամը 14-ին։

Հանկարծ զանգում է ԿԳՄՍ փոխնախարար ներկայացող պատասխանատուն և անշնորհք կերպով ասում է՝ ելույթ չպիտի ունենաք և 12-ին է համերգը ու կես ժամից պետք է ելույթ ունենաք։ Ես իրենց ասել եմ պետբյուջեից եք սնվում ու այս երկրում իշխանություն չունեք։

Երբ եկա դեպքի վայր, դեմագոգիան շարունակվել է։ ԿԳՄՍ պատասխանատուն իմ հոգևորականի զգեստն անվանել է «դերյա»։ Ես իրեն ասել եմ, որ անշնորհք ես ու անդաստիարակ, քանի որ հոգևորականի զգեստը ծաղրելն անդաստիարակություն է»,- նշել է Առաքելյանը։

Հիշեցնենք, որ Գյումրու Թատերական հրապարակում այսօր ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը՝ խմբավար Մարիա Գալստյանի գլխավորությամբ:

Գյումրի էր մեկնում նաև Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ ունկնդրելու համերգը:

Միջոցառումը չեղարկվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով:

Նմանատիպ նյութեր