211652_close_icon
views-count388 դիտում article-date 16:29 10-04-2026

Զազրելի իրականությունն ու ատելության մթնոլորտը բացառապես այս Կառավարության մեղքն են. Թովմաս Առաքելյան

Իհարկե, ես չեմ կարող հաշտ լինել այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր երկրում, վստահություն ունեմ, որ այն զազրելի իրականությունը, այն սարսափելի ատելության մթնոլորտը, թույլ իրականությունն ու պարտությունների շղթան բացառապես այս Կառավարության մեղքն է: Այս մասին ասել է բլոգեր Թովմաս Առաքելյանը:

«Ես միշտ անկեղծ եմ իմ լսարանի հետ, երբեք չեմ թաքրել իմ հայացքները որևէ հարցով: Հետևաբար, ես երբևէ, որևէ հարցով չեմ կիսել այս Կառավարության տեսլականն ու միշտ պայքարելու եմ այս մարդկանց դեմ:

Հանուն իմ հայրենիքի, հանուն իմ եկեղեցու, որն ամենազզվելի ձևով է թիրախավորվում վերջին շրջանում, վաղը՝ ամսի 11-ին, ժամը 17:00-ին, լինելու եմ Ազատության հրապարակում, որտեղ հանրահավաք կա, ու իմ համաձայնությունն եմ հայտնելու «Ուժեղ Հայաստան»-ի տեսլականի հետ, որովհետև հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր