211652_close_icon
views-count53141 դիտում article-date 19:19 31-05-2024

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ փրկարարների, պարեկների ու գյուղացիների օպերատիվ և ճիշտ աշխատանքի արդյունքում փլատակների տակ հայտնված տղամարդու կյանքը նաև Մարտունու բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի տներից մեկին կից անասնագոմում տեղի է ունեցել փլուզում, որի տակ քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նմանատիպ օպերատիվ տեղեկություն ստացվել է նաև ոստիկանության Մարտունու բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մարտունու թիվ 33 հրշեջ փրկրարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի ավագ Խաչատրյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտաի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը  սահմանազատել են ավագ պարեկ Արմեն Մայիլյան ու կրտսեր պարեկ Դավիթ Հովհաննիսյանը։

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել է նույն գյուղի բնակիչ 68-ամյա Աղվան Թ․-ին պատկանող անասնագոմի հողաշեն տանիքը, ինչից Աղվան Թ․-ն կիսով չափ մնացել է հողաշերտի և փլատակների տակ։ Փրկարարները՝ օղակի հրամանատար Խաչատրյանի գլխավորությամբ, պարեկները՝ Ն․ Գրիգորյանի գլխավորությամբ և գյուղացիները փլատակների տակից դուրս են բերել վիրավորին ով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ փրկարարների ու պարեկների ժամանումը վիրավորին փլատակների տակից փորձում էին դուրս բերել գյուղացիները։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր