1120 դիտում
18:19 31-05-2024
Այնպես չէ, որ այս որոշումով երջանկացել եմ կամ այլ որոշում լիներ ես պետք է ողբերգություն ապրեի․ Սերժ Սարգսյանը՝ իրեն արդարացնելու մասին
Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի 1-ին ատյանի դատարանի որոշումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դատարանի՝ իրեն արդարացնելու որոշմանը։
Այդուհանդերձ, նա նշեց, որ մի քանի դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել՝ մեր երկրում արդարադատություն իր բարձրության վրա է, թե՝ չէ։
«Եթե հետևել եք դատաքննության պրոցեսին, ակնհայտ էր՝ ուրիշ ընկերություններ հատկապես նրանք իբր դիմել են բողոքել էին, ի վիճակի չէին այդ ծրագիրը սահմանված ժամկետներում կատարելու, ուրիշ էլ ի՞նչ կարող էր լինել»,- ասաց նա։
Հարցին՝ սպասո՞ւմ էիք այս որոշմանը, նա պատասխանեց․
«Այնպես չէ, որ այս որոշումով երջանկացել եմ կամ այլ որոշում լիներ ես պետք է ողբերգություն ապրեի։ Հաշի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր սա ինձ համար առաջին հերթին բարոյական նշանակալիություն ունի։
Երկրորդ՝ եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանը մեղադրական վճիռ կայացներ, ապա գոյություն ուներ երկրորդ ատյանի, ապա վճռաբեկ դատարան, դրանից հետո այլ դատական հաստատություններ կային, բոլոր տեղերում պետք է պայքարեինք, որ փորձեինք բարոյական այդ վնասը ինձ ու իմ գործընկերներին հասցրել էին ինչ-որ չափով մեղմեին»։
Նա նշեց, որ ամբողջ խնդիրը նրանում է, որ շատ նյութական միջոցներ չունի, եղածը բոլորին հայտնի է, և որ իր հաշիվները ինչ ունի վաղուց արգելանքի տակ է, բացի թոշակի 75 տոկոսից։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ