5088 դիտում
17:30 25-04-2014
Եթե դա չստեղծեի, ինչո՞վ ապրեի կամ չէի՞ք ասի՝ «պարոն Բաղդասարյան, ո՞նց եք ապրում». Ա. Բաղդասարյանը՝ իր բիզնեսի և վարկերի մասին
ԱԽՔ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի ժխտում, որ բիզնես ունի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ինքը: Վերջինիս խոսքով՝ ինքն իր կյանքում ունի մի մասնավոր ձեռնարկ. դա «Հայասի գրուպ» մասնավոր ընկերությունն է, որի սեփականատերն է հանդիսանում:
«Այն կառուցվել է զրոյից: գտնվում է Երեւանից 30-40 կմ հեռավորության վրա: Դա ես կոպեկներով չեմ սեփականաշնորհել: Դրա համար խոշոր վարկեր ենք վերցրել Հայաստանի մի քանի բանկերից եւ զրոյից՝ քարը քարին դնելով՝ կառուցել ենք: Դա այսօր էլ աշխատում է վարկերով: Ես նորից եմ ասում, որ այդ գործարանը ստեղծել եմ վարկերով եւ իմ ընկերների աջակցությամբ: Իսկ վարկերը այսօր էլ կան եւ մի քանի հազար գյուղացի բերում, բերք են հանձնում: Մենք այն ոչ ոքից չենք գողացել կամ վերցրել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նաեւ հարց հնչեցրեց. «Բա եթե դա չստեղծեի, ինչո՞վ ապրեի: Այն ժամանակ չէի՞ք ասի՝ պարոն Բաղդասարյան, ո՞նց եք ապրում ձեր 250 հազար դրամ աշխատավարձով: Մենք էլ շատ ճոխ չենք ապրում կամ միլիոններ չենք դիզել, ոլորտներ սեփականաշնորհել ինչպես այսօր շատ-շատերը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
505 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
994 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
766 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ