211652_close_icon
views-count1774 դիտում article-date 13:02 07-07-2024

«Այն Լուլույի մասի՞ն է խոսքը, որը Եռաբլուրում երջանկացել էր տեսածից․ ի՞նչն էր հպարտությունը, երբ քո հայրենիքի մի մասը նվիրում ես թուրքին»․ զոհվածների ծնողներ. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը եւ շարժմանը միացած անձինք այսօր այցելել էին Արագածոտնի մարզ, որտեղ Բագրատ սրբազանը հանդիպում ունեցավ բնակչության հետ։ Բագրատ սրբազանին միացել էին նաեւ զոհված զինծառայողների ծնողները։ 

Զոհված զինծառայող Դավիթ Գեւորգյանի մայրը՝ Ալիսա Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՔՊ-ական պատգամավորների՝ Կիրանց կատարած այցին։ Մասնավորապես, այցից հետո ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը սոցիալական ցանցում գրել էր․ «Ես անսահման հպարտ եմ իմ տեսածով»։

«Այն Լուլույի մասի՞ն է խոսքը, որը Եռաբլուրում երջանկացել էր տեսարանից։ Հավանաբար այս աղջիկը երջանկության պահեր է ունենում աղետի հանդիպելուց, երեւի մարդկանց ցավը իրեն այդպես երջանկացնում է, չեմ կարող ասել։ Համենայնդեպս դա բնական չէ, անմարդանային է, անբնական է, անաստված է, այս իշխանությունն ամբողջությամբ իր բովանդակության մեջ է անաստված: Մենք տեսել ենք, չեմ զարմանում այս կնոջ վարքագծից, նույն վարքագիծը Եռաբլուրում է ցուցաբերել, երջանիկ կանգնած էր այդ ամբողջ տեսարանների առաջ։ Մի դեպքում դա կարելի է հասկանալի լինել, երբ որ իրենք իրենց ծրագիրը լավ են կատարել, երեւի դա ուղղված էր ոչ թե ներքին լսարանին, մենք իրեն չենք կարող հասկանալ, իրեն հավանաբար շատ լավ հասկացել են արտաքին ուժերը, որոնց համար իրենք գուցե աշխատում են, ծրագիրը լավ են կատարել, ինքն էլ հպարտանում էր իրենց արածով, ուրիշ բացատրություն չեմ կարող տալ»,- ասաց Ալիսա Գեւորգյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր