1063 դիտում
11:44 30-05-2024
Հրահրում եք, ո՞ւմ եք պաշտպանում, ստախոսի՞ն․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին
Կոնկրետ ասեք՝ ինչ եք ուզում անել, հրահրում եք, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու, որովհետև եկել եք ի՞նչ պաշտպանելու, ո՞ւմ պաշտպանելու․ այն ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում, դիմելով ոստիկաններին, հարցրեց Բագրատ Սրբազանը։
Ոստիկանները հորդորեցին հետ գնալ, քանի որ շարժ չկա։ Բագրատ Սրբազանն էլ հակադարձեց, թե նրանք են եկել մտել այստեղ։
«Հետ գնացեք, զուր տեղը հրահրումներ մի՛ արեք, ես տեսա՝ ոնց եք այնտեղից գալիս։ Փողոցը փակել եք դուք, երթևեկելի մասը փակել եք դուք, հիմա հետ գնացեք, մենք կասենք, թե ինչ ենք անելու»,- ասաց Սրբազանը, ինչին ի պատասխան ոստիկանները խնդրեցին ասել հավաքի ձևաչափը և ինչպես են ուզում իրականացնել, որ ոստիկանությունն ապահովի դրա բնականոն ընթացքը։
«Ոստիկանությունը պահանջում և հորդորում է, որ երթևեկելի մասից դուրս իրականացնեք ակցիան, հավաքի մասնակիցների քանակը օբյեկտիվորեն թույլ է տալիս գնահատել, որ հնարավոր է հանգիստ իրականացնել։ Ոստիկանության պահանջը հստակ է՝ դուրս եկեք երթևեկելի մասից։ Դուք դուրս եկեք երթևեկելի մասից, ոստիկանությունն էլ դուրս կգա»,- ասաց ոստիկանը։
Սրբազանը նշեց, որ այնպես, ինչպես ոստիկանությունն առանց պատճառի եկել հասել է կենտրոնական հատվածը, այդպես էլ թող հետ գնա, մինչև ոստիկանությունը չգնա, իրենք էլ այստեղից չեն շարժվելու։
Ոստիկանությունից էլ արձագանքեցին, թե իրենց այնտեղ գտնվելը ինքնանպատակ չէ, հասարակական կարգն են ապահովում։
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հերթին հավելեց, որ ոստիկաններն են փակել ճանապարհները։
«Մեր կողմնակիցները չեն կարողանում մեզ միանալ, մեքենաները տանում եք հատուկ պահպանման վայրեր ազդանշան տալու կամ մեզ աջակցելու համար»,- ասաց նա, ինչիի արձագանք ոստիկանությունից նշեցին, թե խախտումներ են կատարել և դրա համար են տարել։
Սրբազանը հետ գնաց մի քանի քայլ, քաղաքացիները հետևեցին նրան։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Նմանատիպ նյութեր
913 դիտում
17:18 15-06-2024
Հունիսի 12-ի հրահանգները տրվել են ԱԺ-ի ներսից՝ գլխավոր ստախոսի գլխավորությամբ․ Բագրատ Սրբազան
2023 դիտում
21:51 09-05-2024
Կամազը դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը հրավիրեց ոստիկաններին տեր կանգնել իրավիճակին. aravot.am
1192 դիտում
11:07 13-05-2024
Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին
Այս բաժնից
613 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
601 դիտում
19:27 10-01-2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
868 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին