211652_close_icon

Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է․ Հայկ Մարության

views-count1321 դիտում article-date 23:43 28-05-2024
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է․

«Մայիսի 28-ին Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է։ Կարելի է շնորհավորել ամեն ինչում «աննախադեպ» լինելու մոլուցքով տառապող իշխանությանը․ նրանք այսօր աննախադեպ խայտառակություն են գրանցել։ Երբեւէ դժվար կլիներ պատկերացնել, որ ազգային կարեւորագույն տոնին Հայաստանի ոստիկանությունը կարող է խոչընդոտել Ամենայն հայոց հայրապետի մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Այն նույն Սարդարապատի, որը հնարավոր դարձավ նաեւ Առաքելական եկեղեցու գահակալի ոգեշունչ հորդորի ու հայոց հոգեւորականության ակտիվ մասնակցության շնորհիվ։

Հայոց եկեղեցին հայոց մշակութային ինքնության անկյունաքարն է, մեր պատմության բոլոր դրվագներում մեր հովանին եւ ուղեցույցը, աշխարհի չորս ծագերում ապրող հայության հուսալի ապաստանը, մեր պետականության աջակիցն ու պահապանը, եւ ոչ մի այսրոպեական նպատակահարմարություն չի կարող արդարացնել Եկեղեցու հանդեպ անարգ պահվածքը։

Իմ զորակցությունը եւ որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն»։

Նմանատիպ նյութեր