211652_close_icon
views-count10831 դիտում article-date 18:57 28-07-2016

Ժողովուրդ-իշխանություն փոխվստահությունը պետության անկյունաքարն է․ Վահե Ղազարյան

«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը [url=https://www.facebook.com/vahe.ghazaryan.923?fref=ts]ֆեյսբուքյան[/url] իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Սասնա Ծռեր» խմբի անդամների՝ ապստամբության կոչերը հասարակական լայն արձագանք չստացան, սակայն քաղաքական բնույթի պահանջներին միացել են շատերը: Ցավոք նրանց անկազմակերպ քայլերի և ոստիկանների անհամաչափ գործողությունների պատճառով հասարակությունը երկփեղկվեց: Մի կողմից զինյալների և նրանց աջակիցների օրինազանցությունները, մյուս կողմից ոստիկանների բռնությունները, քաղաքացիներին զանգվածաբար բերման ենթարկելու գործողությունները պայթյունավտանգ իրավիճակ ստեղծեցին: Դրա հանգուցալուծման և լիցքաթափման ճար ամենայն հավանականությամբ կա, սակայն նման իրավիճակները բացառելու համար պետք է սկզբունքորեն հրաժարվել բռնի ուժով իշխանության հարց լուծելու գաղափարից: Քաղաքական ուժը պարտավոր է հարգել իշխանության ձևավորման ժողովրդավարական սկզբունքը: Պաշտոնյան պարտավոր է հարգանքով վերաբերվել ժողովրդի բարձրացրած այն հարցերին, որոնք ծայրահեղական կամ հեղափոխական բնույթի չեն: Ոստիկանը պարտավոր է հրաժարվել քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն կիրառելու գործելաոճից: Եվ վերջապես՝ պետք է ընդունել, որ ժողովուրդ-իշխանություն փոխվստահությունը պետության անկյունաքարն է: Փոխվստահությամբ են պայմանավորված պետության հաջողությունները և հանուն դրա արդարացված են նույնիսկ բեկումնային փոփոխությունները, եթե միայն այդպես է հնարավոր պաշտպանել պետությունը և ազգային-հասարակական արժեքները:

Նմանատիպ նյութեր