211652_close_icon

Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը․ Շարմազանով

views-count1024 դիտում article-date 09:12 23-04-2025
2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի Հանրապետությանն ու կոչ արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Անժխտելի փաստ է, որ 2008-2018թթ. ՀՀ արտաքին քաղաքական առաջնային անկյունաքարն եղել Հայոց Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը։

Այդ տարիներին բազմաթիվ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը՝ Շվեդիայի խորհրդարան/2010/,

Բոլիվիայի Սենատ եւ Պատգամավորների պալատ/2014/,

Հռոմի սրբազան քահանայապետ Ն.Ս.Ֆրանցիսկոսի հայտարարություն պատարագի ժամանակ/2015/,

Չիլիի Պատգամավորների պալատ/2015/,

Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտե /2015/,

Եվրոպական խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,

Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն ՝Հայոց Ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ/2015/,

ՌԴ Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ/2015/,

Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձեւ/2015/,Բրազիլիայի Սենատի բանաձեւ/2015/,

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի բանաձեւ/2015/,

Պարագվայի Սենատի բանաձեւ/2015/,

Կիպրոսի խորհրդարանի բանաձեւ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ/2015/,

Հունաստանի խորհրդարանի հայտարարություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ,Գերմանիային Բունդեստագի բանաձեւ/2016/,

Ֆրանսիայի Սենատ՝ Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի հաստատում/2016/,

Չեխիայի Ներկայացուցիչների պալատ/2017/։

Ավելին.2015-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Հայոց Ցեղասպանությունը դատապարտեցին ՌԴ նախագահ Վ.Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդը։

Իսկ 2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ընդունվեց Համահայկական հռչակացիրը ,որը Ծիծեռնակաբերդում ընթերցեց ՀՀ երրորդ նախագահը։

2015-ի հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը հստակ եւ ուղիղ կոչ է անում Թուրքիային՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը՝ դատապարտելով վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը։

Սերժ Սարգսյանի կողմից ընթերցված հռչակագիրը.

« Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության մինչ օրս անպատիժ մնալու հետևանք»։

Իսկ հռչակաւրի 8-րդ կետը ,որն ընթերցել է Սերժ Սարգսյանը .

«Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»։

Եզրակացություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կարեւորագույն անկյունաքարն է հանդիսացել Հայոց Ցեղասպանության դատապարտումը։

Նրա կառավարման շրջանում Կիպրոսն ու Ֆրանսիան նույնիսկ քրեականացրել են Հայոց Ցեղասպանության ժխտումը։

Սերժ Սարգսյանը 2015-ին հրապարակային դատապարտել է Թուրքիայի ՀՀ-ն բլոկադայի ենթարկելու քայլերն ու կոչ է արել Թուրքիայի ղեկավարությանը ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

Հ.Գ. Ահա այսպես փաստարկված պետք է ճշմարտությամբ մերկացնենք մեր դեմ ուղղված սուտն ու կեղծիքը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր