211652_close_icon
views-count910 դիտում article-date 11:44 27-05-2024

18 մետրանոց 250 ավտոբուսը նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Տիգրան Ավինյան

Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։

Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին.
«Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում: Հետևաբար ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջեով նախատեսել՝ հաջորդ տարվանից սկսած, 18 մետրանոց ավտոբուսների գնումը»:

Քաղաքապետը հանձնարարեց նաև սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջեով պետք է գնենք»։

Հասարակական տրանսպորտի բարեփոխումները, ըստ Ավինյանի, պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 18 մետրանոց 250 ավտոբուս:

«Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու: Հետևապես ինչպես ուզում է լինի, մենք պետք է կազմակերպենք այս աշխատանքները թեկուզ՝ փուլային, թեկուզ՝ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր