211652_close_icon
views-count613 դիտում article-date 17:07 01-08-2023

Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են. Տիգրան Ավինյան

Երևանի բյուջեով բակերի հիմնանորոգման և կառուցման այս տարվա տվյալները ռեկորդային են։ Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ինչպես նշեցի երեկ՝ գործակարգավարական նիստի ժամանակ, մենք արդեն իսկ ունենք մեկնարկող պիլոտային ծրագիր՝ բակերի բարեկարգման, ավտոտնակներից ազատման համար։

Արդեն իսկ մեկնարկած բարեկարգումների շնորհիվ կիրականացվեն աննախադեպ թվով՝ 210 բակային տարածքների վերանորոգման աշխատանքներ։

Կատարվող աշխատանքները Երևանի բակերում հաստատապես կկրեն շարունակական բնույթ»,- գրել է նա։

 

Նմանատիպ նյութեր