211652_close_icon
views-count40054 դիտում article-date 13:50 26-05-2024

Ալավերդիի կամրջի մոտից փրկարարները դուրս են բերել որոնվող տղամարդու մարմինը. արտակարգ իրավիճակը Լոռու մարզում պահպանվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարները և քաղաքացիները Ալավերդի քաղաքում՝ կամրջի մոտից, դուրս են բերել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների նա Լոռու մարզի բնակիչ է և երեկ է անզգուշաբար հայտնվել Դեբեդ գետում։

Այս պահին արտակարգ իրավիճակը Լոռու մարզում պահպանվում է։ Ուժեղացված են աշխատում փրկարարները, պարեկները, Լոռու մարզպետարանի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի, քաղաքապետարանների աշխատակիցները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Լոռու մարում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Տեղացած հորդառատ անձրևի պատճառով Դեբեդ գետը մի իսկական ավերածություն է կատարել Լոռու մարզում։

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը ամբողջությամբ փակված է, քանի որ գետի ափերի դուրս գալու պատճառով կամրջի փլուզում է տեղի ունեցել, մեծ թվով շենք-շինություններ, այդ թվում՝ վագոն-տնակներ, մնացել են ջրի տակ, ջուրը լցվել է ասֆալտապատ ճանապարհը։

Ողջ գիշեր Լոռու մարզում, մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակիցները աշխատանքներ են իրականացրել։

Օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության Վանաձորի, Թումանյանի Ստեփանավանի, Տաշիրի հրշեջ-փրկարարկան ջոկատների փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ մեծ թվով քաղաքացիների են տարհանել։

Նախնական տեղեկություններով՝ կա անհետ կորած, և մի քանի ավտոմեքենաներ էլ, հավանաբար, մնացել են ջրի տակ։

Այս տեղեկությունները Ա. Ղազարյանի կողմից ստեղծված օպերատիվ խմբի անդամներին ասում էին բնակիչները, սակայն այդ ամենը պարզվում է:Ողջ գիշեր ծանրաբեռնված են աշխատել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտերի և դասակների հրամանատարների գլխավորությամբ։

Երթևեկությունը դադարեցվել է և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի հանձնարարությամբ, ում կարգադրել են ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր նախարարի Արամ Հովհաննիսյանը, պարեկները անցել են ուժեղացված ծառայության։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզ է ժամանում նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր