211652_close_icon
views-count12175 դիտում article-date 17:39 24-02-2025

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը և վթարված «Mercedes»-ը փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են Դեբեդ գետի ափին․ մահացածին փրկարարները դուրս են բերել մեծ դժվարությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր- Ալավերդի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» հարևանությամբ՝ Դեբեդ գետի մոտ, ավտոմեքենա է ընկել, որի մեջ կա դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի քրեական վարչության պետ Խորեն Բարխոյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը։

Ոստիկանների ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Վանաձորի հրշեջ փրկարարական  ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի, վարչության պետի տեղակալներ Արմեն Դունամալյանի և Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայութան Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալներ Դավիթ Ղազախեթյանի, Արման Գալստյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները մեծ դժվարությամբ գետի մոտ հայտնված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մոտից մահացածի մարմինը պատգարակով դժվարանցանելի ճանապարհով հատուկ ճոպաններով մոտեցրել են դիատարին։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Ավետիք Գ.-ն էր, ում փետրվարի 19-ից նրա հարազատներն ու ընկերները, ապա Լոռու մարզի ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնում էին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր