211652_close_icon
views-count2056 դիտում article-date 09:13 23-05-2024

Հայկ Ղևոնդյանի` Սպիտակցի Հայկոյի որդին ազատ է արձակվել

Երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել։ Այս մասին հայտարարություն են տարածել նրա փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Ալեքսանդր Կոչուբաևը և
Էրիկ Ալեքսանյանը:

«Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հրաչյա Ղեւոնդյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից», - ասված է պաշտպանների հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Հրաչյա Ղևոնդյանին ձերբակալել էին «իշխանությունը զավթելու նախապատրաստության» մեղադրանքով, ինչն անձամբ Ղևոնդյանն ու պաշտպաններն աբսուրդ են համարում։ Ավելի ուշ Ղևոնդյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։

Նմանատիպ նյութեր