82485 դիտում
18:38 20-05-2024
Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ․ պարեկները հայտնաբերվել են «Toyota Land Cruiser Prado»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ մայիսի 18-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու դիմաց հնչաց կրակոցների, սպանության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ երկու անձ, որպես կասկածյալ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի և նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլխաթյանի), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավիդիշոևի և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Աշոտ Խաչատրյանի և Արամայիս Դավթյանի գլխավորությամբ իրականացրել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, որի արդյունքում հենց նշված անձինք հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Պարզվել է, որ եկեղեցու բակում հոգեհանգստի արարողության ժամանակ Արսեն Հունանյանի ուղղությամբ կրակոցներ է արձակվել 3 հատ ու հենց եկեղեցու բակում էլ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակված 3 պարկուճ և արնանման հետքեր, իսկ արդեն եկեղեցուց մոտ 1 կմ հեռավորության վրա հարակից փողոցներից մեկում ոստիկանները, պարեկներն ու քննիչները հայտնաբերել են հետևի հատվածում վնավասծ «Opel» մակնիշի ավտոմեքենա, «Opel»-ից մի քանի մետր հեռավորության վրա Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրուն Ավետյանի դին, դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է ատրճանակից կրակված 6 պարկուճ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու փորձաքրեագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դեպի Երևան ընթացող հատվածում հայտնաբերել են «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածը ամբողջովին վնասված։
Ոստիկաններն ու քննիչները ունեն հավաստի տեղեկություններ, ինչի վրա նրանք նաև վստահ են, որ հենց նշված ավտոմեքենայով են եկեղեցու բակից հետապնդել սպանություն կատարողին, ով եղել է նշված «Opel» մակնիշի ավտոմեքենայով ու «Opel»-ը քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում, սակայն միջադեպի մեջ հիմնական վարկածներից մեկը վրեժխնդրությունն է՝ «վենդետան»:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 18-ին կրակոցներ և սպանություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում կրակոցներ են հնչել և կան զոհեր ու վիրավոր։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանը, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանն ու նույն վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Ռոման Խլղաթյանը։
Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը ժամանել էին նաև Կոտայքի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանը և Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Հովհաննես Բաղյանը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի, ատրճանակ, արնանման հետքեր, «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Տեղում պարզվել էր, որ նշված վայրից ևս 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ, ըստ տեղեկությունների, նրանցից մեկը մահացել էր։
Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Հատկապես կարևոր գործերով քննիչներ Աշոտ Խաչատրյանի և Արամայիս Դավթյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին դեպքի հանգամանքները, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներից մեկը Կոտայքի մարզում հայտնի քրեական հեղինակություններից «Դերոյի Արսենն» էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածներն են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արծրունի Ավետյանը, ով տեղում էր մահացել, իսկ հիվանդանոցում մահացել էր Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արսեն Հունանյանը, ով հայտնի է «Դերոյի Արսեն» մականվամբ, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Հայրապետյանն էր, ով տեղափոխվել էր «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 525+
525+