211652_close_icon
views-count1183 դիտում article-date 11:19 20-05-2024

Արմեն Հարությունյանը նշանակվել է Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Ուզում եմ ներկայացնել Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր նոր պաշտոնակատարին՝ պարոն Արմեն Հարությունյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց Տիգրան Ավինյանը։

Նա Հարությունյանին առաջարկեց զեկուցել ասֆալտապատման աշխատանքների ընթացքը և հավելեց.

«Շնորհավորում եմ ձեր դժվարին գործում և հուսով եմ, որ Ձեր մոտ կստացվի այս ծանր աշխատանքը»։

Հարությունյանը հայտնեց, որ անձրևային եղանակի պատճատով 104 հազաև քմ փոսալցման աշխատաքներից  75 հազարն արդեն արված են։

Վարչության պետի նորանշանակ պաշտոնակատարն աշխատանքներն օպերատիվ կատարելու համար խնդրեց, որ Ավինյանը թույլ տա մեկ անձից գնման տարբերակով իրականացնեն ասֆալտապատման մնացած աշխատանքները։

Նմանատիպ նյութեր