211652_close_icon
views-count23347 դիտում article-date 16:09 06-10-2021

Չուխաջյան փողոցի բնակիչներն ասում էին. «Շնորհիվ Երևանի քաղաքապետի ու շինարարության ու բարեկարգման վարչության պետի՝ մեր փողոցում էլ «արև բացվեց»». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ վերջին տարիներին մայրաքաղաքում քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ իրականացվել և իրականացվում է բազմաթիվ՝ դեռ ԽՍՀՄ տարիներից որակյալ ասֆալտի կարոտ, քարուքանդ եղած ճանապարհների կապիտալ վերանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, դա փաստ է։ 

Մայրաքաղաքում կան փողոցներ, որ տեղի բնակիչները ասֆալտի երես տեսել են 70-80-ական թվականներին։ Իսկ շատ տեղերում էլ ճանապարհն այնքան անբարեկարգ է եղել, որ երբ բնակիչներն ահազանգել են շտապօգնություն, ապա բժիշկները ստիպված այդ ճանապարհը կանչ տվող հիվանդի հարազատների հետ ոտքով են կտրել-անցել։

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի հանձնարարականով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ, երբ ճանապարհաշինարարներն անակնկալ այցելեցին Աջափնյակ վարչական շրջանի Չուխաջյան փողոց, բնակիչները զարմացան, սակայն, երբ տեղեկացան, որ քաղաքպետի կարգադրությամբ Գ. Հարությունյանի գլխավորությամբ իրենց փողոցում կատարվելու է ասսֆալտպատման աշխատանքներ, զարմանքը փոխարինվեց ուրախությամբ, և ճանապարհաշինարարները անցան գործի։ Նախ, խճապատեցին անբարեկարգ ճանապարհը, որից հետո ասֆալտապատեցին այն։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Դեռ սովետական տարիներից ապրում ենք այստեղ։ Բնակիչներով համակերպվել էինք այն մտքի հետ, որ մեր փողոցներում երևի ժամանակ չի լինի ասֆալտապատում անել, քանի որ թե սովետական տարիներին, թե 30 տարվա մեջ ոչ մի անգամ չեն հետաքրքրվել, որ կարելի է ճանապարհները դզել։ Մեր ուժերով էինք ճանապարհը հող ու քարով լցնում, որպեսզի մեքենաները կարողանային անցնեին։ Բայց այսօր, երբ տեսանք, որ ճանապարհաշինարարները ծանր տեխնիկայով մտան մեր փողոց, հասկացանք, որ այս անգամ մեր փողոցում էլ է իրավիճակ փոխվել։ Ողջ քարուքանդ եղած ճանապարհը կարճ ժամանակում ասֆալտապատվեց, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետին։ 

Մնում է՝ Վեոլիան էլ մի քիչ մարդկային մոտեցում ցուցաբերի ու փողոցի ջրահեռացման խողովակների հարցը լուծի, թե չէ, ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանը սուղ միջոցներով լավ գործ է անում, բայց եթե Վեոլիա Ջուրը ջրախողովակների հարցը չլուծի, ապա հարևան շենքերից եկող կոյուղաջրերն ու կեղտաջրերը նորից կողողեն փողոցը ու էս որակյալ ասֆալտի հերը կանիծվի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր