211652_close_icon
views-count1186 դիտում article-date 21:50 19-05-2024

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի հնարավոր «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը հետևում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Պետդեպարտամենտից։

«Մենք ուշադիր հետևում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին: Այնտեղ եղել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարության ղեկավարը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր