211652_close_icon
views-count43074 դիտում article-date 14:05 13-02-2019

Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Լոռու մարզում. Երևան-Թբիլիսի երկաթգիծը կաթվածահար է եղել. ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետից հստակ քայլեր ձեռնարկել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ժամ է լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վաղ առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչի պատճառով բեռանափոխադրումներ չեն իրականացվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլարանի գործունեությունը չդադարեցվի: Նրանք պահանջում էին, որպեսզի ի շահ իրենց, խնդիրն արագ հանգուցալուծվի: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում, ակցիայի մասնակիցներն ասում էին․ «5500 ստորագրությամբ նամակով դիմել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչև այս պահը ոչ մի արձագանք չունենք՝ թե՛ վարչապետից, թե՛ կառավարությունից: Հետո էլ ասում են, թե իրավիճակ է փոխվել, քաղաքացիների դիմում բողոքներին արագորեն արձագանքում են: Եթե սա է օպերատիվ արձագանքը՝ վայ մեզ, ուրեմն ոչ մի իրավիճակ չի փոխվել, այլ մի բան էլ հետ ենք գնացել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են վարում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Սակայն, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հստակ հարցի լուծում, հստակ պատասխան: Այս պահին երկաթգիծը դեռ փակ է, մարզպետը ցուցարարներին տեղեկացրեց, որ ինքը զանգահարել է կառավարություն և բարձրաձայնել խնդրի մասին, որտեղից խոստացել են, որ ուրբաթ օրը նախատեսվում է հանդիպում, որին մասնակցելու են գործարանի տնօրինությունը, կառավարության ներկայացուցիչներն ու բողոքի ակցիայի մասնակիցները: Սակայն դա էլ չօգնեց ու ժողովուրդը դեռ շարունակում է բողոքի ակցիան: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր