211652_close_icon
views-count946 դիտում article-date 16:30 15-05-2024

Քաղաքացիները շարժվում են դեպի Ազատության հրապարակ. Այստեղ է Բագրատ Սրբազանը

Սուրբ Աննա եկեղեցու բակն այս պահին մարդաշատ է։ Մարդաշատ է նաեւ Հյուսիսային պողոտան: Հավաքված բազմաթիվ քաղաքացիներ՝ շարժվում են դեպի Ազատության հրապարակ։ Այստեղ է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Նախապես հայտարարվել է, որ ժամը 15:30-ին չորս կետերից երթով շարժվելու են դեպի Օպերայի հրապարակ դրսևորելու քաղաքացիական խաղաղ անհամաձայնությունը.

Սարյանի անվան այգի
Կոնսերվատորիայի դիմացի այգի
Սուրբ Աննա եկեղեցու բակ
Հյուսիսային պողոտա («Բանալիի» մոտ)։

Ոստիկանությունն այսօր հայտարարեց, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Կադրերում երեւում է, որ  ոստիկաններին մահակներ են բաժանում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը:

Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները:

Նմանատիպ նյութեր