211652_close_icon
views-count526 դիտում article-date 13:17 10-05-2024

Հանրապետության տարածքում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ

Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։ 

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ փակ են Երևանի Ազատության պողոտան, Երևան-Մեղրի և Արարատ-Երևան ճանապարհները։

ՆԳՆ-ից փոխանցեցին, որ նշված երեք հատվածներում երթևեկությունը վերականգնվել է, հանրապետության տարածքում այս պահին փակ փողոցներ և ճանապարհներ չկան։

Նմանատիպ նյութեր