211652_close_icon

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան

views-count1922 դիտում article-date 12:31 16-01-2021
Երեկ գիշերվանից սկված առատ ձյան պատճառով Շիրակի մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպություններն աշխատել են արտակարգ ռեժիմով: Ճանապարհները մաքրելու և աղավազային խառնուրդով մշակելու համար կենտրոնացված է եղել կազմակերպությունների ողջ տեխնիկան ու աշխատուժը։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից։ Մարզում փակ ճանապարհներ չկան, որոշ հատվածներ դժվարանցանելի են շարունակվող բքի պատճառով, առկա է մերկասառույց։ Գյումրի-Երևան ճանապարհը երթևեկելի է։ Այս պահին ևս ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքները, կենտրոնացված է 34 միավոր տեխնիկա: Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր