slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
211652_close_icon

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերեւույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

views-count1243 դիտում article-date 21:31 09-05-2024
ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից Երևան քաղաքում, դեպի Հանրապետության Հրապարակ իրականացվող երթի ընթացքում, դրա մասնակից անձանց կողմից խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը։  Հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Մասնավորապես, «Խոսնակ․ամ» լրատվական կայքի լրագրող Նանե Իսրայելյանի  և օպերատորի կողմից երթն առաջնորդող Բագրատ Գալստանյանի հետ Ամիրյան փողոցի հատվածում ճեպազրույց անցկացնելու ընթացքում վերջինիս աջակիցները օպերատորի ձեռքից վերցրել են տեսախցիկը և ջարդել, ինչպես նաև խոչընդոտել են Ն․ Իսրայելյանի կողմից իր մասնագիտական աշխատանքի իրականացումը։

Հաշվի առնելով, որ ստացված հաղորդման մեջ առկա են լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու հանցավոր արարքի հատկանիշներ՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքները կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով։ 

Նմանատիպ նյութեր