2824 դիտում
18:38 09-03-2017
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
2017 թվականի մարտի 6-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու փաստով:
2017 թվականի փետրվարի 28-ին «Asparez.am» լրատվամիջոցում տպագրված «Դատական նիստի ընթացքում խոչընդոտվել է լրագրողի աշխատանքը» վերտառությամբ հոդվածը առերևույթ պարունակել է հանցագործության հատկանիշներ և դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարածքային բաժին` նյութեր նախապատրաստելու համար:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալներով պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակային դատական քննության ընթացքը, նիստը նախագահող դատավորի թույլտվությամբ, լուսաբանվել է նաև «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ի կողմից: Նիստին ներկա գտնվող և դատավարության մասնակից չհանդիսացող Կ. Ս.-ն, չցանկանալով որպեսզի դատական նիստի վերաբերյալ տեսանյութերը հրապարակվեն, նախ հորդորել է «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Ա. Ս.-ին չլուսաբանել դատաքննության ընթացքը, ապա, մերժում ստանալով, նրա ձեռքից խլել է ֆոտոխցիկը և դուրս եկել դատական նիստերի դահլիճից` այդ կերպ դիտավորությամբ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կ. Ս.-ն լրագրող Ա. Ս.-ի ֆոտոխցիկը վերադարձրել է միայն դատական կարգադրիչների միջամտության արդյունքում:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Նմանատիպ նյութեր
2501 դիտում
14:40 28-12-2017
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
6076 դիտում
21:18 19-04-2018
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
3815 դիտում
13:50 20-04-2018
Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը