211652_close_icon

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին, թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը․ Ավինյան

views-count1009 դիտում article-date 12:42 09-05-2024
Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,այսօր ոգեկոչման  ու մեծարումի օր է։

Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր:

Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր  եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը»։

Նմանատիպ նյութեր