211652_close_icon
views-count535 դիտում article-date 20:53 08-05-2024

ԵԱՏՄ-ն դարձել է մեր երկրների տնտեսությունների համար սերտ տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ. ՀՀ վարչապետ

Իր գոյության տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է անդամ երկրների միջև սերտ տնտեսական փոխգործակցության կարևոր հարթակ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստին։

«Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ի նորմատիվ բազան շարունակում է ձևավորվել, և այս գործընթացի ավարտը դեռևս մոտ չէ։ Կարևոր է, որ այն ձևավորվում է տնտեսական տրամաբանության շրջանակներում։ Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու և յուրաքանչյուր անդամ պետության շահերին համապատասխան կառուցողական լուծումների որոնման հիման վրա մենք կկարողանանք պահպանել միավորման արդյունավետությունը: Անհրաժեշտ ենք համարում կենտրոնացնել մեր ջանքերը՝ սոցիալ-տնտեսական զարգացման ազգային առաջնահերթությունները հաշվի առնելու նպատակով»,- նշել է վարչապետը։

Նմանատիպ նյութեր