1578 դիտում
21:36 01-10-2019
Տիգրան Սարգսյանը համոզված է՝ ԵԱՏՄ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր հարթակ կդառնա
Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:
«[url=https://armenpress.am/arm/news/990117.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այս մասին ասաց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագիրը կրող համաժողովի ընթացքում ունեցած ելույթում: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Երևանում անցկացվող համաժողովի թեման հետաքրքիր է, հարցերը շատ են.
«Տրանսպորտի և լոգիստիկայի կապը Եվրասիական տնտեսական միության համար հատուկ նշանակություն ունի: Միության անդամ երկրների ղեկավարների կողմից մեր առջև դրված է ամբիցիոզ առաջադրանք՝ մինչև 2025 թվականը հանել բոլոր տրանսպորտային փոխադրումների համար առկա սահմանափակումները: Այս առաջադրանքը կատարելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017 թվականին երկու ճանապարհային քարտեզ է ընդունել: Աստիճանաբար ներդաշնակեցվում են օրենսդրությունները: 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգիրքն ամրապնդել է տրանսպորտի և լոգիստիկայի համար կարևոր մեխանիզմներ, ինչպիսիք են էլեկտրոնային տրանզիտը, էլեկտրոնային հայտարարագրումը, ավտոմատ գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեր առջև կանգնած են նաև բարդ առաջադրանքներ՝ կապված տրանսպորտային ենթակառուցվածքների ինտելեկտուալ կառավարման համակարգի ներդրման հետ, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում: Հիմնական գլոբալ մարտահրավերը, որ ծառացած է մեր առջև, այն է, որ ժամանակակից թվային հարթակները և էկոհամակարգերը փոխում են աշխատանքի բաժանման միջազգային տրամաբանությունը: Դրանք սպանում են միջնորդներին, հրաժարվում են հին գործառույթներից, առաջարկում են որակյալ ծառայություններ, այդ թվում՝ պետական, որոնք արագացնում են շարժը և կրճատում են ապրանքների տեղափոխման ծախսերը»,- նշեց Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
1698 դիտում
23:34 26-11-2019
ԵԱՀԿ ԽՎ-ն երկխոսության խթանման լավ հարթակ է. վարչապետն ընդունել է Գեորգի Ծերեթելիին
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը