211652_close_icon
views-count940 դիտում article-date 13:32 08-05-2024

Պուտին-Փաշինյան հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցությունները, որոնք տեղի կունենան այսօր Կրեմլում, անհրաժեշտ են և սպասված, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումն անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար»,- ասել է նա։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ վերջին շրջանում Մոսկվայի և Երևանի միջև «խնդրահարույց հարցեր են կուտակվել»։ Ռուսաստանի իշխանությունները ակնկալում են, որ առաջիկա բանակցությունները հնարավորություն կտան պարզաբանել հարցերը:

Նմանատիպ նյութեր