211652_close_icon
views-count6268 դիտում article-date 14:40 21-11-2021

Կայացել է Պուտին-Փաշինյան հետախոսազրույց. քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները. Կրեմլ

Tert.am-ը գրում է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա կայունացմանն ուղղված միջոցառումները։ Այս մասին շաբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տարվա հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր