211652_close_icon
views-count1648 դիտում article-date 16:42 06-05-2024

Արեգակի վրա տեղի է ունեցել 2 օրվա ընթացքում 3-րդ հզոր բռնկումը

ՌԴ Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման դաշնային ծառայությունը հայտնել է, որ մայիսի 6-ին (Երևանի ժամանակով 10:35-ին) Արեգակի վրա գրանցվել է X4,5 հզորության բռնկում, որը տևել է 74 րոպե:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ մայիսի 6-ի բռնկումը վերջին 10 տարվա ամենախոշորներից մեկն էր։ Դրա հետևանքները պարզ կլինեն մի քանի ժամից, պարզաբանել է Բոգաչովը։

Նախօրեին՝ մայիսի 5-ին, Արեգակի վրա տեղի է ունեցել X1.3 հզորության երկու բռնկում։

Նմանատիպ նյութեր