211652_close_icon
views-count967 դիտում article-date 20:21 05-05-2024

Առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան

Մայր աթոռն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման կողքին։ Այս մասին Սրբազանը հայտարարեց հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնք։

«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»,– ասաց նա։

Երեկ սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով շարժվեցին դեպի Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք գիշերել են Հաղարծինում ու առավոտյան մասնակցել պատարագի։

Դիմելով իր շուրջ հավաքված մարդկանց, որոնք վանկարկում էին` սրբազան, սրբազան, Գալստանյան խնդրեց, որ դադարեցնեն վանկարկումները ու մեկ մարդու հետ չկապեն ոչ մի բան։

«Սխալվել ենք, դրա համար էլ այս օրն ենք ընկել։ Ժողովուրդ ջան, սրբազանն էլ եք դուք , հոգին էլ դուք, կյանքն էլ դուք, գիտակցությունն էլ եք դուք, ես ձեզ չեմ ասելու, որ ձեզ սիրում եմ կամ խոնարհվում եմ, ես ձեզ ասում եմ, որ դուք ամենա-ամենա-ամենան եք»,– ասաց նա։

Նմանատիպ նյութեր