211652_close_icon
views-count1060 դիտում article-date 12:10 04-05-2024

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

Սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ը, որը TAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք` հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա:

Այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»– ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։

Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը։
 
Այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։

Նմանատիպ նյութեր