211652_close_icon

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին

views-count1189 դիտում article-date 19:33 03-05-2024
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի եւ ինտերնետի ազատության հարցերը:

Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում:
Քննարկվել են առկա խնդիրները եւ մարտահրավերները, մասնավորապես՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները եւ դրանց դիմագրավելու գործիքակազմը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը եւ համագործակցել՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր