964 դիտում
15:53 30-04-2024
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրանցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում հնարավորություն չունի նույնականացնելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանների կողմից օպերատորի նկատմամբ կիրառված բռնության դեպքին:
Դիտարկմանը, որ նա ասել է, որ լրագրող է, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ասելով չի, լիքը մարդ կարող է լիքը բան ասել: Ոստիկանությունը առանց բեյջի մարդուն պետք է ասելով նույնականացնի՞: Այսինքն ոստիկանությունը, երբ գործողություններ է իրականացնում, պետք է գնա բոլորից հարցնի՝ դու ով ես, ներողություն, կարելի՞ է ձեզ բերման ենթարկել: Ոչ իհարկե: Լրագրողներն ու օպերատորները, եթե տվյալ տարածքում գործունեություն են իրականացնում, ապա պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն: Իսկ եթե այդտեղ ծառայողական լիազորությունների վերազանցում կա, ապա կա իրավական պրոցես, թող ծառայողական քննություն հարուցվի»:
Հարցին՝ ի՞նչ կանի, եթե տեսնի, որ լրագրողը առանց որեւէ փաստ ներկայացնելու հայտարարի, որ ինքը այսինչ երկրի գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստանում, որ ինչ-որ գործընթաց անի, նա պատասխանեց. «Ես հաստատ լրագրողի ծնոտին չեմ հարվածի: Եթե ես հասկանամ, որ դուք ինձ զրպարտում կամ վիրավորում եք, կդիմեմ դատարան: Ես որեւէ մեկի ծնոտին չեմ խփելու»,-ասաց նա:
Նշենք, որ ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել:

Նմանատիպ նյութեր
4212 դիտում
10:53 11-05-2018
Ինչ անել, որ օլիգարխները կրկին չհայտնվեն խորհրդարանի «տանիքի» տակ. «Չորրորդ իշխանություն»
1114 դիտում
23:08 15-05-2024
Ընթացք է տրվել Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը
4951 դիտում
10:22 13-09-2017
Եթե նա ցանկանա, ապա կլինի. ՀՀԿ-ականը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
661 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
643 դիտում
12:17 23-01-2025
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին