211652_close_icon

Ինչ անել, որ օլիգարխները կրկին չհայտնվեն խորհրդարանի «տանիքի» տակ. «Չորրորդ իշխանություն»

views-count4272 դիտում article-date 10:53 11-05-2018
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր կառավարությունում օլիգարխները տեղ չեն ունենալու: ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանից փորձեցինք ճշտել, արդյոք այդ հայտարարությունը վերաբերում է նաև խորհրդարանին: Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մենք բազմիցս ասել ենք, որ պետք է ստեղծենք այն մեխանիզմները, որ բիզնեսի մարդիկ գնան և հանգիստ զբաղվեն իրենց բիզնեսով և կարիք չունենան մտնել քաղաքականություն և ինտեգրվել պետական գործընթացներին»: «Ինչ լծակներ են օգտագործելու, որպեսզի կրկին նույն օլիգարխները չհայտնվեն խորհրդարանի «տանիքի» ներքո, «ՉԻ» մյուս հարցին Միրզոյանը պատասխանեց. «Էդ մարդիկ էսպես, թե էնպես բիզնեսով են զբաղվելու, պարտադիր չի, որ իրենք գան մտնեն բիզնեսի մեջ, իսկ եթե հաջորդ խորհրդարանում լինեն, դա իրենց իրավունքն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր