10979 դիտում
19:24 01-03-2017
Լեռնանիստում հայտնաբերվել է ստորգետնյա գազատար խողովակներով անցնող գազի մեծ արտահոսք. ՔԿ-ն դիմել է իրավասու մարմիններին՝ գազամատակարարումն անհապաղ դադարեցնելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 2017 թվականի փետրվարի 14- ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ հանդիսացած խանութի փլուզման պատճառները։
Քրեական գործի նախաքննության շրջանակներում Լեռնանիստ գյուղում փետրվարի 14-ին փլուզված շինության հարակից տարածքում այսօր «Գազպրոմ» ՀԲԸ «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ և համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել է տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել է, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:
Նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաև` գյուղի միջնակարգ դպրոցը։ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ.Վարդանյանի հանձնարարությամբ` գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել են։ Հնարավոր վտանգավոր հետևանքներից խուսափելու համար գրություն է ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաև` լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ 02.03.2017թ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու և տեղում վերացնելու նպատակով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փլուզվել են Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող առևտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետևանքով նույն գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանը և Անուշ Սարգսյանը մնացել են փլատակների տակ և ստացած վնասվածքներից տեղում մահացել: Եվս երեք հաճախորդ՝ նույն գյուղի բնակիչներ Տաթևիկ Սարգսյանը, Սարգիս Ալոյանը և Հրազդան քաղաքի բնակիչ Արթուր Ալոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան ԲԿ» ՓԲԸ։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
[b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
904 դիտում
16:01 24-09-2024
Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»