211652_close_icon

2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից. ArmSport.am

views-count2188 դիտում article-date 11:38 29-04-2024
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։

92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չեկավ և ոսկե մեդալը շնորհվեց ռուս բռնցքամարտիկին։

Արծաթե մեդալ նվաճեց նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը։

57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Հայաստանի տղամարդկանց ընտրանին 35 երկրների մեջ թիմային պայքարում 4-րդն էր, իսկ կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը։

Նմանատիպ նյութեր