1084 դիտում
22:55 28-04-2024
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային». Թբիլիսիում ցույց է անցկացվել
Այսօր՝ ապրիլի 28-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ցույց ընդդեմ Խորհրդարանում քննարկվող “Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին” օրինագծի, որը հասարակության մի մասը անվանում է “ռուսական օրենք”։ Ցույցը սկսվեց Վրաստանի և Եվրամիության օրհներգերով։ Սկզբում նախատեսված էր ելույթներ, իսկ ավելի ուշ՝ երթ դեպի խորհրդարան, գրում է jnews.ge-ը:
Նշենք,որ ակցիան կազմակերպել են հասարակական կազմակերպությունները և ընդդիմադիր կուսակցությունները։
Ցույցի կազմակերպիչների տարածած տեղեկության համաձայն, “ռուսական օրենքը” վերանայելով՝ կասկածից վեր է, որ իշխանությունը դուրս է գալիս սահմանադրական շրջանակներից և փոխում է երկրի արտաքին կուրսը։
«Սա դավաճանություն է վրաց ժողովրդի անսասան կամքին։ Չկա սոցիալական շերտ, մասնագիտական կամ հասարակական խումբ, որն անցած օրերին կառավարությանը չխնդրեր հետ կանչել ռուսական օրենքը։ Գիտնականներ, ուսանողներ, բժիշկներ, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, գինեգործներ, ձեռնարկատերեր, ֆերմերներ և այլ խմբեր այսօր միասին կանգնած են պատմության ճիշտ կողմում:
Ինչպես նաև, ըստ բոլոր միջազգային գործընկերների՝ Եվրամիություն, ՆԱՏՕ, ՄԱԿ, Եվրախորհուրդ և բարեկամ երկրների, ռուսական օրենքը մեզ բաժանում է Եվրամիությունից։ Ռուսական օրենքի վերանայումն ու ընդունումը հակասահմանադրական քայլ է, որը ազդում է բոլոր քաղաքացիների վրա և սպանում է վրացական ժողովրդավարությունը»:
Ուստի, քանի դեռ “ռուսական օրենքը” չի ընդունվել, կազմակեպիչները կոչ են անում բոլորին լինել միասնական, որպեսզի չգա ժամանակ, երբ մարդիկ ստիպված կլինեն որոշում կայացնել գրանցվել, թե ոչ որպես գործակալ:
«Մենք աշխատում ենք միայն մարդկանց համար։ Մենք ծառայում ենք միայն ժողովրդին և շարունակելու ենք աշխատել երեխաների, կանանց, աշխատողների, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այդ մարդկանց 80%-ն է, հատկապես պետական ծառայողները, ովքեր աջակցում և աշխատում են, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ «Վրացական երազանքը» ստիպում է այդ մարդկանց, իրենց կամքին հակառակ, մասնակցել ապրիլի 29-ին նախատեսված կառավարության ռուսական երթին։ Ռուսական երթով իշխանությունը փորձում է մեզ հետ տանել անցյալ, մինչդեռ մեր ապագան Եվրոպայում է։ Իշխանությունները առերեսվում են իրենց երեխաների, ապագա սերունդների, պետական ծառայողների և այս երկրի եվրոպական ապագայի կողմնակիցների ճնշող մեծամասնության հետ։
Մեր և վրաց ժողովրդի պատասխանն է.
-Մենք երբեք չենք ապրելու Պուտինի կանոններով. ռուսական օրենքը երբեք չի լինի վրաց ժողովրդի ընտրությունը.
-Այո Եվրոպային! Ոչ ռուսական օրենքին»:
Հիշեցնենք,որ «Գործակալների մասին օրենքը» ապրիլի 17-ին կայացած լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է Վրաստանի խորհրդարանը՝ 83 ձայնով։
Դրանից 13 ամիս առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային բողոքի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստանալ չվերադառնալ նախագծին։
Նշենք նաև, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «Գործակալների օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել:

Նմանատիպ նյութեր
1579 դիտում
16:29 08-03-2023
«Ո՛չ ռուսական օրենքին». Թբիլիսիում կրկին հանրահավաք է կազմակերպվում
2434 դիտում
09:14 19-11-2015
Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ վարելու դեմ
923 դիտում
10:22 24-06-2022
Եվրոպան լույս է, անվտանգություն ու բարգավաճում. Թբիլիսիում ցույց է անցկացվել․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN