1609 դիտում
16:29 08-03-2023
«Ո՛չ ռուսական օրենքին». Թբիլիսիում կրկին հանրահավաք է կազմակերպվում
Այսօր՝ ժամը 19:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Ո՛չ ռուսական օրենքին. դուրս եկեք պաշտպանելու ձեր արժանապատվությունը» խորագրով հանրահավաք տեղի կունենա: Գրում է Aliq.ge-ն։
«Երեկ Վրաստանի խորհրդարանում դավաճան «մեծամասնությունը» առաջին ընթերցմամբ պաշտպանեց ռուսական օրենքը: Օրենք, որը մեզ կզրկի եվրատլանտյան ապագայից։ Դավաճան իշխանությունը անհամաչափ ուժ կիրառեց զայրացած քաղաքացիների նկատմամբ, խաղաղ ցույցը շարունակվեց մինչև առավոտ։ Մենք շարունակում ենք բողոքի ակցիան։ Ժամը 7-ին Խորհրդարանի դիմաց եկեք և պաշտպանեք Վրաստանի Սահմանադրությունը և վրաց ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ժամը 15:00-ից արդեն քաղաքացիները կսկսեն հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսվել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի շուրջ քննարկումներից հետո:

Նմանատիպ նյութեր
1135 դիտում
22:55 28-04-2024
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային». Թբիլիսիում ցույց է անցկացվել
1430 դիտում
16:52 23-01-2014
Այսօր Թբիլիսիում տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն ուկրաինացի ժողովրդի
5486 դիտում
21:37 05-10-2016
Թբիլիսիում Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք և երթ են կազմակերպել
Այս բաժնից
1294 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1105 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1534 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է