211652_close_icon

Թբիլիսիում բողոքի ցույց է անցկացվել «Գազպրոմ»-ի հետ բանակցություններ վարելու դեմ

views-count2629 դիտում article-date 09:14 19-11-2015
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին բողոքի ակցիա է անցկացվել, որն ուղղված էր վրացական իշխանությունների և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև ընթացող բանակցությունների դեմ, հաղորդում է GeorgiaOnline-ը: Ակցիան տեղի է ունեցել երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնին հարակից տարածքում: «Վրաստանի իշխանությունները պատրաստվում են մինչև դեկտեմբեր համաձայնագիր կնքել «Գազպրոմ»-ի հետ այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ է մեզ ցանկացած ծավալի գազ մատակարարել: Սա քաղաքական որոշում է, այլ ոչ տնտեսական»,-ասել են ակցիան կազմակերպած «Պաշտպանիր ազատությունդ» նախաձեռնության անդամները: Սակայն առայժմ հայտնի չէ համաձայնագրի ստորագրման օրը:

Նմանատիպ նյութեր