1129 դիտում
19:31 28-04-2024
«Ո՞վ ունի երաշխիք, որ թուրքն այսօր Տավուշում է, վաղը չի լինի Շիրակում»․ ոտքի են կանգնել շիրակցիները․ aravot.am
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ի սատարումն տավուշցիների և հայրենիքի փրկության՝ իրազեկման երթ էր կազմակերպվել Գյումրիում։ Մասնակիցները Յոթ Վերք եկեղեցու բակից շարժվեցին քաղաքի կենտրոնական հատվածներ, եղան մարդաշատ վայրերում, նաև բացօթյա սրճարաններում՝ հորդորելով քաղաքացիներին ոտքի կանգնել ու թույլ չտալ հայրենիքից տարածքներ նվիրել թշնամուն, գրում է aravot.am-ը։
«Միացո՜ւմ», «Առանց թուրքի Հայաստան», «Հայաստան, որի սահմանները շահարկման թեմա չեն լինի»․ վանկարկում էին երթի մասնակիցները։
«Թուրքը երեկ Արցախում էր, այսօր Տավուշում է, երկու տարի է՝ նաև Ջերմուկում է, ո՞վ ունի երաշխիք, որ վաղը թուրքը չի լինի Շիրակում, ո՞վ ունի երաշխիք, որ վաղն այսօրվա անտարբերության պատճառով շարունակելու ենք նստած մնալ այնտեղ, որտեղ կանք»,- ասում էին ցուցարարները։
Նրանք նաև զայրացած արձագանքում էին, որ իրենց հրամցնում են, թե ուրախացեք այն փաստով, որ 50 մետր այն կողմ թուրքն է, առևտուր կանեք, մինչդեռ մարդիկ կթողնեն իրենց տունն ու տեղը ու կհեռանան հայրենիքից։
«Հայաստանը կհայաթափվի, արդյո՞ք դա ենք մենք ուզում, արդյո՞ք ուտելու ենք այն վերջին կուտը, ինչպես կերանք Արցախի ժամանակ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
31252 դիտում
21:26 08-03-2022
«Հացն էլ կթանկանա, կարտոֆիլն էլ․ պարենային ճգնաժամ է սկսվում»․Շիրակցի ֆերմերները ոտքի են կանգնել. aravot.am
1504 դիտում
14:58 04-05-2016
Տավուշում, Շիրակում և Լոռիում հակակարկտային կայանքների միջոցով վտանգավոր ամպեր են ցրել
Այս բաժնից
382 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
796 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
688 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը